կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 12:08
Տարածաշրջան

Ալ Բաղդադիի 20-րդ սպանությունը. Ռուսաստանը տեղեկություն չունի

Ալ Բաղդադիի 20-րդ սպանությունը. Ռուսաստանը տեղեկություն չունի

«Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանությունը շրջադարձային կետ է ահաբեկչության դեմ պայքարում, և Թուրքիան շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ.  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր ալ Բաղդադիի սպանության տեղեկությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ԻՊ առաջնորդի վերացման գործում աջակցության համար: Թրամփը, սակայն, չի նշել, թե կոնկրետ որտեղից են եկել ԱՄՆ հատուկջոկատայինները, բայց հայտնել է, որ խոսքը «բարեկամ երկրում» գտնվող բազայի մասին է:

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփն առաջինն այս գործողության մասին տեղեկացրել էր Ռուսաստանին, այնուհետև նոր՝ Կոնգրեսին: Իսկ Ռուսաստանն իր հերթին հայտարարում է, որ տեղյակ չէ նման գործողության մասին և չկա հավաստի ինֆորմացիա:

Սա ԻՊ առաջնորդ ալ Բաղդադիի արդեն 20-րդ սպանության մասին լուրն է: Թեև կա տեսահոլովակ, թե ինչպես են ռմբակոծում այն թաքստոցը, որտեղ իբր գտնվում էր ալ Բաղդադին, այնուհանդերձ, ոչ մի արժանահավատ փաստ չկա: Բացի այդ, ըստ CNN-ի, ամերիկյան ուժերը պատրաստվում են ալ Բաղդադիի մարմնի մասերը նետել ծովը, ինչն ավելի քան տարօրինակ է. նույն բանը նաև արել են Ուսամա բեն Լադենի ոչնչացման ժամանակ, ինչը մասնագետների մոտ կասկածների տեղիք տվեց, քանի որ հետագայում լուսանկարներ և տեղեկություններ հրապարակվեցին՝ իբր բեն Լադենը ողջ է:

Անշուշտ, Մերձավոր Արևելքում  արդեն դավաճանի պիտակ ստացած ԱՄՆ-ը (քրդերին լքելուց հետո) չի ցանկանում այդպես հեռանալ Սիրիայից և փորձում է ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացին հաղորդել հերոսական ավարտ: