|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իտալիայի Ռիմինի քաղաքում բացվել է լողափ, որը նախատեսված է միայն շներով այցելուների համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
«Rimini Dog - No Problem» կոչվող լողափում շների համար պատրաստել են բոլոր հնարավոր հյուրասիրությունները, կահավորանքն ու զվարճանքները:
Լողափում կան ակտիվ հանգստի վայր, որտեղ շները կարող են խաղալ իրար կամ իրենց տերերի հետ, ինչպես նաև հարմարություններ, որտեղ կենդանիները տերերի օգնությամբ կարող են ցնցուղ ընդունել Ադրիատիկ ծովում լողալուց հետո: Լողափում հերթապահում է անասնաբույժ:
Առանց շների այցելուների մուտքը լողափ արգելված է:
Նման լողափ բացելու գաղափարի հեղինակները Լուկա և Մարկո Ագոստինի եղբայրներն են: