Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը:
Ըստ Demokrathaber-ի՝ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ անդրադարձել է իրենց երկրում ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների՝ ԱՄՆ-ի կողմից աջակցությանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների համագործակցությունը։
Նա նաև հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք չեն կրկնվի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալները:
Բացի քուրդ զինյալների հարցից, Թրամփի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բարձրացրել է իր համար ամենակարևոր՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի հարցերը, որոնց մասին հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը 2016-ի մարտի 19-ին ձերբակալվել էր ԱՄՆ-ում: Զարրաբը մեղադրվում էր Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ: Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում էր մի քանի տասնյակ տարվա ազատազրկում։
«Մեծ կաշառք» գործողության ցուցակում, բացի Զարրաբից, հայտնվել էին նաև Էրդողանի ընտանիքի անդամների ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները: Էրդողանի աջակցությունը վայելող Զարրաբը և մյուս ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել: