Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լիվերպուլի» և Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագերը ֆուտբոլային երկրպագուներին է ներկայացրել իր «Վիկինգների գերեզման» դաջվածքը: Դանիացին «Լիվերպուլի» իր գործընկերներից մի քանիսին էլ է դաջվածք արել:
Մեջքի ներքևում երեք վիկինգներ են, որոնց սաղավարտներին գրված է`
«Intet Set»-ոչինչ չեմ տեսնում
«Intet Hørt» - ոչինչ չեմ լսում
«Intet Sagt» - ոչինչ չեմ ասի:
Կենտրոնում Մեծ վիկինգն է` Օժյե Դանիացին, ով հայտնի է նաև որպես Օժյե Արդենացի: Ըստ լեգենդի` եթե Դանիային մահացու վտանգ սպառնա, Օժյեն վեր կկենա և կպաշտպանի երկրի բնակիչներին: Օժյեի շուրջը Դանիայի չորս լեգենդար արքանների գերեզմաններն են.
1. Հերալդ Բլատանի, նույն ինքը` Հերալդ Կապտատամ Հորնմսոնի,
2.Սվեն Տվեսկագի, նույն ինքը` Սվեն Եղանամորուսի (Հերալդ Հորնմսոնի որդին)
3.Հորմ Դեն Համլի, նույն ինքը` Հորմ Ծերի
4.Կնուտ Դեն Ստորի, նույն ինքը` Կնուտ Մեծի:
Ագերի մեջքի վերևի հատվածում լատիներեն ասացվածք է գրված` Mors Certa, Hora Incerta կամ «Կյանքում ամենաորոշակին մահն է, իսկ անկախատեսելին` դրա ժամը»: Կրծքավանդակի ձախ հատվածում դաջված են նրա եղբայրների ու քույրերի անունները: Ձախ ձեռքին Դանիայի մի քանի դրոշներ են: Դաստակին մոտ լացող ծաղրածու է, ով ձեռքին բիլիարդի գնդակ է պահում: Դրոշների տակ երևում է սկանդինավյան դիցաբանության հայտնի կերպար Օդինը, ում հավատարիմ ուղեկիցներն են Հուգին և Մունին ագռավները: Ոտնաթաթին մակագրություն կա. Pain is temporary, victory is forever կամ «Ցավը ժամանակավոր է, հաղթանակը` հավերժ»: Աջ ուսին մեկ այլ վիկինգ է պատկերված` մակագրություններով Remember You Will Die եւ Remember You are A Human Being, որը թարգմանաբար նշանակում է` «Հիշեք, որ դուք երբևէ կմահանաք» և «Հիշեք, որ Դուք մարդ եք»: