կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 13:56
Աշխարհ

Վրացական մաֆիան գրոհում է փարիզյան խանութները. Valeurs actuelles

Վրացական մաֆիան գրոհում է փարիզյան խանութները. Valeurs actuelles

Փարիզի առևտրի կենտրոններում` Parly 2, Galeries Lafayette, Carré Sénart, վերջին տարիներին նկատվել է գողությունների զգալի աճ: Խոսքը փոքր հանցագործների մասին չէ, որոնք էլեկտրոնիկա, հագուստ կամ շպարի միջոցներ են գողանում, այլ վրացական մաֆիոզ խմբերի` հայտնի որպես «օրենքով գողեր». ըստ yerkir.am-ի` գրում է ֆրանսիական Valeurs actuelles պարբերականը:

Փարիզի դատախազությունն այդ գործով հետաքննություն է իրականացնում արդեն 2,5 տարի: Ի դեպ, արդեն մեղադրյալ աթոռին է հայտնվել 35 մարդ` «ծանրացուցիչ հանգամանքներում գողություն անելու» և «հանցավոր խմբի մասնակից լինելու» մեղադրանքներով: 14-ը դեռևս բանտում են:

Կասկածյալներին ձերբակալել էին Փարիզի շրջանում 2017 թվականի նոյեմբերին: Գործողությունն իրականացրել էին Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի կենտրոնական վարչությունը (OCLCO) և Փարիզի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների հետաքննչական բրիգադը (BRIF):

Ֆրանսիական պարբերականն իր ընթերցողներին պարզաբանում է, թե ովքեր են «օրենքով գողերը», ինչպես է գործում հանցավոր խումբը, և հայտնում, որ նրանք գործունեություն են ծավալում ամբողջ Եվրոպայում: OCLCO-ի` 2015-ի սեպտեմբերի  տվյալների համաձայն` 38-ամյա Գեորգի Պ.-ն այդ ժամանակ ընտրվել էր կլանների պարագլուխ: Հեռախոսային խոսակցությունների գաղտալսման միջոցով հաջողվել է պարզել վրացական մաֆիայի ևս երկու ենթադրյալ պարագլուխների անուններ` Նոդար Գ. և Իլյա Կ., որոնք գլխավորում են Իլ դե Ֆրանսի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի խմբերը: