|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:
Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել: