|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել․
«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Գուրգեն Գրիգորյան,
Էրիկ Ալեքսանյան»։