|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում ֆուտբոլիստ Զեվեր Թոքթաշը դիմել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ բարձի միջոցով խեղդամահ է արել իր 5 տարեկան որդուն:
Երեխային հողին են հանձնել 11 օր առաջ, և ոչ ոք, այդ թվում ընտանիքի անդամներն ու բժիշկները չեն կասկածել, որ երեխային սպանել են։ Մահվան վկայականում նշվել է, որ նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով, գրում է Daily Sabah-ը։ Թոքթաշի որդին ունեցել է բարձր ջերմություն և հազ, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այդ ընթացքում 32-ամյա հայրը պարբերաբար այցելել է որդուն։ Ապրիլի 23-ին նա շտապ հիվանդասենյակ է կանչել բժիշկներին, քանի որ երեխան խնդիրներ է ունեցել շնչառության հետ։
Վերակենդանացման միջամտությունը չի օգնել։