|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում` կախված: Կնոջ տանը՝ մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները: Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը` 5 տարեկան, մյուսը՝ 7:
Yerkir.am-ի տեղեկություններով` մայրը խեղդամահ է արել երեխաներին, հետո արդեն ինքնասպանություն գործել:
Yerkir.am-ին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ կինն իրենց համայնքի բնակիչ չէր` Այգեստան թաղամաս էր տեղափոխվել 1 տարի առաջ:
«Կինը մեր գյուղերից մեկի դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Ամուսնալուծված էր, երկու աղջիկների հետ էր ապրում: Նա վարձով էր ապրում մեզ մոտ»,- ասաց քաղաքապետը: