կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 12:47
Տարածաշրջան

Թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

Թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

Թուրք ֆուտբոլիստ Ջևհեր Քոթքաշը, ով հանդես է գալիս «Բուրսա Յըլդըրըմ Սփոր» ակումբի կազմում, խոստովանել է որդուն սպանելու մասին։ Քոթքաշը որդուն խեղդել է հիվանդանոցում, որտեղ նրան բերել էին կորոնավիրուսի կասկածանքով։

Բժիշկները վստահ էին, որ երեխան մահացել է հիվանդության բարդացումից, բայց սպանությունից միայխն 11 օր անց նրա հայրը խոստովանեց կատարվածի մասին. հայտնում է Sabah-ը։

«Ես մեջքի վրա պառկած որդուս սպանեցի բարձով։ 15 րոպե ես սեղմել էի բարձը։ Որդիս այդ ընթացքում պայքարում էր, երբ այլևս չէր շարժվում, հանեցի բարձը և գոռացի, որպեսզի բժիշկների շնորհիվ վրայիցս հանվեն կասկածանքները։ Ես երբեք չեմ սիրել կրտսեր որդուս։ Չգիտեմ թե ինչու չեմ սիրել նրան։ Միակ պատճառը, թե ինչու նրան սպանեցի, այն էր, որ նա դուրս չէր գալիս։ Ես ոչ մի հոգաբանական խնդիր չունեմ», - նշել է Թոքթաշը։