|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դեռ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, հենց այդ օրն էլ հայտարարվեց, որ Տիգրան Սարգսյանը դեսպան է դառնալու:
Yerkir.am-ը գրել էր, որ նախկին վարչապետը դեսպան է նշանակվելու կա'մ ԱՄՆ-ում, կա'մ Իսպանիայում: Հիմա արդեն հստակ է, թե կոնկրետ որ երկրում է Հայաստանը ներկայացնելու Սարգսյանը: Yerkir.am-ի տեղեկություններով` Սարգսյանը դառնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Գործող դեսպանին՝ Թաթուլ Մարգարյանին, ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկություն է արվել, սակայն նա հրաժարվել է եւ շուտով կնշանակվի Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն էլ իր դիվանագիտական ծառայությունը կշարունակի Իսպանիայում: