|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փաշինյանի՝ միջազգային հանրության մասին հնչեցրած թեզերի քողի ներքո Ռուսաստանին կրկին փորձում են դուրս մղել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից։ Այս մասին ապրիլի 15-ին «Հայկական օրակարգ. Ինչպես ՀՀ-ին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում ազդեցության ոլորտների բաժանում է տեղի ունենում, և հակամարտությունների արդյունքում միաբևեռ աշխարհին կփոխարինեն 6-7 պետություններ, որոնք որոշիչ դեր կխաղան տարբեր տարածաշրջաններում։
«Հայության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ձևավորել իշխանություն, որը կնայի դեպի ապագան, ոչ թե կպարզի, թե Ավարայրի մեղավորն ով է»,-ասաց Կիվիրյանը: