|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանական բաժնում ոստիկանները արհեստական կոնֆլիկտ են հրահրում փաստաբանների նկատմամբ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը` պատմելով, որ այսօր առավոտից ոստիկանները քաղաքի տարբեր մասերից մոտ 15 քաղաքացու են բերման ենթարկել ու միանգամայն անհիմն:
Կիվիրյանը նշեց, որ գնացել են ոստիկանության բաժին, ուր բերման է ենթարկվել ակտիվիստ Մարիա Հովսեփյանը: Նրան երեք ոստիկան իջեցրել են տաքսիից ու բռնի կերպով բերման ենթարկել` չներկայացնելով ոչ մի պատճառաբանություն: «Արդեն 2 ժամ է անցել, բայց ոստիկանները չեն ասում, թե ինչու են Մարիա Հովսեփյանին բերման ենթարկել: Ասես` 1937թ. ռեպրեսիվ համակարգում լինենք: Անիմաստ գոռում են` դուռը այսպես մի փակեք, այլ այնպես փակեք և այլն»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Նա նաև նշեց, որ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարանի մոտից ոստիկանները չեն հեռանում: Իսկ Անի Կաղինյանը ստիպված դուռը չի բացում, որովհետև իրեն էլ բերման կենթարկեն: