կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 14:37
Տնտեսական

Հանձնարարականը չկատարած պաշտոնյաները էսօրվանից թող վեշերը հավաքեն ու գնան իրանց գործին. Փաշինյան

Հանձնարարականը  չկատարած  պաշտոնյաները  էսօրվանից թող վեշերը հավաքեն ու գնան իրանց գործին. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում  2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ զգուշացումներ արեց:

«2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում անդրադարձել եմ և տվել եմ կոնկրետ հանձնարարականներ և հիմա վերադառնում եմ այդ թեմային՝ վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք: Ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախները: Գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն դրանք»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, թե  ամեն անգամ ասում են` նախարարություններում աշխատողները «կարողություններ չունեն», ուրեմն, ըստ նրա, նախարարությունները պետք է լուծարվեն: 

«Բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ կան համակարգեր, երբ մարդիկ  տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում: Ինչ է իրենք տենց արտոնյալնե՞ր են: Այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներին ենք անդրադարձել: Առհասարակ, որ բյուջետային հայտերը քննարկել ենք, բոլոր ոլորտներին անդրադարձել ենք: Եվ այն պաշտոնյաները, որ պարզվի`  չեն կատարել հանձնարարականը, էսօրվանից թող վեշերը հավաքեն ու գնան իրանց գործին: Շատ հստակ եմ ասում»,- բարկացավ Փաշինյանը: