|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ականջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։
Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»»,- գրել է Ոսկանյանը: