կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 14:36
Իրավական

Վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների վրա. Արա Զոհրաբյան

Վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների վրա. Արա Զոհրաբյան

Կաթողիկոսի՝ համավարակի հետ կապված կալանավորված անձանց մեկուսացմանը վերաբերող խոսքը, ցավոք առիթ տվեց նաև որոշ պաշտոնատար անձանց անհարգալից արտահայտություններով հրապարակումներ կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Նախկինում այս մասշտաբի համավարակ չի եղել և կաթողիկոսի հորդորը իշխանությունը կարող էր ընդունել կամ չընդունել, առանց զգացմունքային դրսևորումների:

Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Վեհափառին, պետք է հիշենք, որ նա է ներկայացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և նման անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին: Ազգային եկեղեցին շատ ավելի լուրջ հակառակորդներ է ունեցել և հաղթել, ու հաղթելու է:

Անհարգալից հայտարարություններին հավանություն տվող քաղաքացիներից պետք չի ոգևորվել: Այդ սահմանը ջնջելով, վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների (համակարգերի) վրա:

Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը (վարչապետի ինստիտուտ, նախագահի ինստիտուտ և այլն), ու սրա համար դեռ շատ ենք տուժելու»,– գրել է նա: