|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստաբնակ քրդերը, ի պաշտպանության Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի, ցույցի են դուրս եկել Երեւանի Շահումյանի անվան հրապարակում՝ պահանջելով արդեն 20 տարի բանտում գտնվող Օջալանին ազատ արձակել:
1999թ-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվելուց հետո Աբդուլա Օջալանը դատապարտվել էր մահապատժի, որը միջազգային հանրության ճնշումների ներքո ավելի ուշ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Քուրդ առաջնորդը 2011թ-ից զրկվել է իր փաստաբանների, իսկ արդեն 5 տարի՝ հարազատների հետ հանդիպելու իրավունքից: Նախորդ տարի մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Օջալանի հայցը ցմահ ազատազրկումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ: