Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինական սոցցանցերի օգտատերերը, նաև հարգարժան փորձագետներ ԱՄՆ իշխանություններին կոչ են անում հրապարակել նոր կորոնավիրուսի համաճարակի մասին ճշմարիտ տեղեկատվություն` համոզված, որ այն Ուհան է եկել Միացյալ Նահանգներից, այլ ոչ թե սկիզբ է առել Չինաստանում. ըստ Yerkir.am-ի` գրում է չինական Global Times-ն իր այսօրվա` մարտի 25-ի համարում:
Ամերիկացի լրագրող Ջորջ Ուեբն էլ ամերիկյան սպորտային պատվիրակության կազմում Ուհանում 2019-ի հոկտեմբերին անցկացված Համաշխարհային ռազմական խաղերին մասնակցած ռազմական ատլետին է համարում «զրոյական պացիենտ»: Լրագրողը սեփական հետաքննությունն է անցկացրել և վերջերս իր մի քանի տեսաուղերձներում ու թվիթերյան գրառումներում հայտարարել, որ, իր կարծիքով, «զրոյական պացիենտը» ռազմական վարորդ, հեծանվորդուհի Մատե Բենասին է:
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված զեկույցի համաձայն` 2019-ի հոկտեմբերի 25-ին Մատե Բենասին Ուհանում մասնակցել է 50 մղոնանոց հեծանվավազքի:
Ուեբը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ քաղաքի «Ֆորտ Դետրիկ» ռազմական լաբորատորիան, որը զբաղվում է Էբոլայի տենդի նման բարձր վտանգավորություն ունեցող վիրուսներով, 2019-ի հուլիսին փակվել և տեղափոխվել է այլ վայր` «տարածքների և կառավարաման համակարգերի համապատասխան պայմաններով»:
Չնայած անհերքելի ապացույցների բացակայությանը` լրագրողը եզրակացրել է, որ հուլիսին լաբորատորիայի փակումը, հոկտեմբերին ռազմական ատլետների` Ուհանում խաղերին մասնակցելը և ձմռանը Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը պատահական համընկնումներ չեն: Ընդ որում` դրանք վերը նշվածով չեն սահմանափակվում, պարզվում է` Մատե Բենասին կենսաքիմիական զենք մշակող «Ֆորտ Դետրիկ» լաբորատորիայում աշխատող Մեթյու Բենասիի բարեկամն է: Չինացի մի շարք փորձագետներ համակարծիք են, որ լաբորատորիայից վիրուսի «արտահոսք» է եղել:
Պեկինի միջազգային հարաբերությունների համալսարանի ամերիկագետներից մեկը Global Times-ին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է բացատրի փաստերը և հրապարակի տեղեկատվություն միջադեպի հետ կապ ունեցող բոլոր զինվորականների առողջական վիճակի վերաբերյալ, որպեսզի փարատի բոլոր կասկածները, որ անպայման կունենա համաշխարհային հանրությունը: Իսկ չինացի օգտատերերը պահանջում են, որ Մատե Բենասին կորոնավիրուսի թեստ հանձնի:
Ի դեպ, ԱՄՆ-ը` ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի ևայլ բարձրաստիճան պաշտոնյաների, շեշտում է վիրուսի չինական ծագումը, իսկ Չինաստանն ամեն կերպ հերքում է դա: