Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մենք 1990-ականների սկզբից ի վեր որևէ նավ չունենք, մենք նավ ունեցել ենք Սև ծովում, որը վաճառել ենք՝ ըստ Yerkir.am-ի տարակուսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ-ում, երբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
«Լավ է, որ բերել եք նման նախագիծ, բայց բացի նախագծից արդյո՞ք նախատեսվում է ունենալ նավ, հետո նաև նավատորմ՝ գոնե տնտեսական գործունեություն իրականացնելու համար»,-հարցրեց Տարոն Սիմոնյանը։
Փոխնախարարը պարզաբանեց, որ համաձայնագիրը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետություներում ներքին ջրային օրենսդրության կարգավորում։
«Քանի որ մենք ծով չունենք, այդ հնարավորությունը քննարկում ենք ռուսական կողմի հետ․ նրանք մի քանի լաստանավ ունեն, որոնք առաջարկում են, մենք քննարկում ենք այդ հարցը»,-նշեց նա։
Արմեն Սիմոնյանը նաև ասաց, որ չունենք այս ոլորտը կարգավորող օրենսդրություն և այս համաձայնագրից ելնելով պետք է մշակենք այն և ստեղծենք համապատասխան պայմաններ։
«Երբ կարգավորենք, բիզնեսի համար համապատասխան պայմաններ կստեղծենք, որ կարողանան գնել այդ նույն նավերը և օգտագործել ներքին ջրերում։ Եթե հարցն այն մասին է՝ արդյոք պետությո՞ւնն է պատրաստ նավ գնելու, դա քննարկելի է․ եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, կարող ենք քննարկել և այդ հարցին լուծում տալ»,-ասաց փոխնախարարը։
Նշենք, որ Նավագնացության մասին համաձայնագիրը ստորագրվել 2019 թ-ի փետրվարի 1-ին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում՝ համաձայնեցված տրանսպորտային ուղիների մասին համաձայնագրի հիմքով։ Այն նախատեսում է ԵԱՏՄ ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, դյուրացվում է ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ներքին ջրային ուղիներ, երկկողմ և տարանցիկ բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաև նավերի քարշակումը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, այժմ այն պետք է վավերացնի ՀՀ ԱԺ-ն։
Մանրամասն՝ տեսանյութում․