Վերին Լարսում շարունակվում է անորոշ վիճակը. 100-ավոր բեռնատարներ կանգնած են մնացել անցակետի փակ լինելու պատճառով: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ աննախադեպ հորդառատ անձրևների հետևանքով Թերեք գետը փոխել է իր հունը և վնասել Լարսի ավտոճանապարհը: Արդյունքում` առաջացել են բազմաթիվ խնդիրներ` մարդկանց և մեքենաներին տարհանելու առումով:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը խնդրի լուծման այլընտրանքային տարբերակների մասին պետք է մտածի, որոնցից են այլընտրանքային ճանապարհ և սեփական լաստանավ ունենալը:
«Հայաստանը եթե ունենար իր սեփական լաստանավը, ապա այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր կլիներ էժան գներով տեղափոխել բեռնատարները»,- ասաց նա: