կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-23 14:00
Տնտեսական

Անհրաժեշտություն չկա մի քանի անգամ մտնելու նույն հիմնարկ ու ստուգումներ իրականացնելու. գյուղատնտեսության փոխնախարար

Անհրաժեշտություն չկա մի քանի անգամ մտնելու նույն հիմնարկ ու ստուգումներ իրականացնելու. գյուղատնտեսության փոխնախարար

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի վարչապետի այն հանձնարարականի վերաբերյալ, որ բոլոր տիպի տեսչական ստուգումները կես տարով պետք է դադարեցվեն: Փոխնախարարը խոստովանեց, որ շատերին ձենտու կլինի, որ տեսչական ստուգումները դադարեցվեն առժամանակ: «Հանձնարարականով նվազեցվելու է թե\' ստուգող կազմակերպությունների, թե\' ստուգումների քանակը»,- ասաց Գրիշա Բաղյանը:

Հարցին` ուրեմն տեսչական մարմիններն անելիք չունե՞ն, փոխնախարարը պատասխանեց, որ տեսչական մարմինները, այսպես, թե այնպես, ունեն անելիքներ, բայց կապված այն գործոնների հետ, որ անհրաժեշտություն չկա մի քանի անգամ մտնելու նույն հիմնարկ, մի քանի անգամ ստուգման ենթարկելու, ստուգումների թիվը կկրճատվի:

Հարցին` գյուղնախարարությունում կարիք կա՞ տեսչական մարմինների գործունեության կրճատման, Գրիշա Բաղյանը պատասխանեց. «Կքննարկենք վարչապետի հանձարարականը: Իհարկե, տեսչական մարմինները սերտորեն կապված են սպառողների իրավունքների հետ, սննդի անվտանգության հետ, որ մարդիկ ստանան որակով,  նորմալ սնունդ: Խնդիրը սա է, որ ապահովվի այս ամենը»: