|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մյանմայի ափերի մոտ մոտ 200 փախստական փոխադրող լաստանավ է խորտակվել: Ողբերգությունը տեղի է ունեցել Ռակհայն նահանգի Պաուկտավա քաղաքի մոտակայքում. տեղեկացնում է РБК-ն:
Լաստանավը բախվել է ստորջրյա քարերին եւ շրջվել: Նավում եղել են ռոհինջա մահմեդականներ, որոնց տարհանել են «Մահասեն» արեւադարձային ցիկլոնի մոտենալու պատճառով: Տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում: Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը:
Ռոհինջան Մյանմայի փոքրաթիվ ժողովուրդ է, դավանում է իսլամ: ՄԱԿ-ի տվյալներով` ռոհինջան աշխարհի ամենաշատ հետապնդվող ազգային փոքրամասնությունն է: Շատերը փախչում են Մյանմայից Բանգլադեշ եւ Հնդկաստանի մահմեդական շրջաններ, որտեղ ապաստան են գտնում փախստականների ճամբարներում: