կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 20:07
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ևս մի քանի բժշկական կենտրոն

Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ևս մի քանի բժշկական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: Նախարարը շեշտեց, որ սա մի աննախադեպ մոբիլիազիացիա է առողջապահական ռեսուրսների՝ թե մարդկային, թե շենքային, թե սարքավորումների, թե ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը: Նախարարը նշեց, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին: