կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-10 00:54
Հասարակություն

ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միությունը միանում է երթին

ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միությունը միանում է երթին
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանում է «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ-ի հայտարարությանը եւ դատապարտում Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները: Միությունը, որը կմասնակցի այդ բռնությունների դեմ փետրվարի 11-ին կայանալիք երթին, կոչ է անում բոլոր երիտասարդական կառույցներին եւ մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ հասարակության շերտերին՝ անկախ քաղաքական հայացքներից, միանալ նախաձեռնությանը եւ միասնական ճակատով պայքարել հայ ժողովրդի ոտնահարվող իրավունքների համար:


«Եկե՛ք միասնական ուժերով պաշտպանենք մեր իրավունքները եւ պահանջենք ՄԱԿ-ից, ԵԽ-ից, ԵՄ-ից եւ միջազգային մյուս իրավապաշտպան կառույցներից չթաքցնել թուրքական իշխանությունների վայրագությունները եւ զբաղվել իրենց իրական առաքելությամբ, այլապես նրանք դրանց անմիջական մասնակիցն են դիտվում»,- ասված է միության տարածած հայտարարության մեջ:


Երթի աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է համակարգող խումբ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից:


Տեղեկացնենք նաեւ, որ երթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ: