Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի ուսանողներ, աշակերտներ, կրթության ոլորտի հարգարժան երախտավորներ, ծնողներ, ՀՅ Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ջերմությամբ ողջունում և շնորհավորում է բոլորիդ սեպտեմբերի 1-ի` գիտության և դպրության տոնի կապակցությամբ: Բազում նվիրական օրերով հարուստ մեր տոնացույցում սեպտեմբերի 1-ի խորհուրդն ու նշանակությունը երբեք չի ստվերվել, այն շարունակում է մնալ մեր ամենապայծառ, ամենահուսառատ ու ամենասպասված տոնը:
Տոն, որի համազգային տոնումը մեր ազգի` գիտության, դպրության, կրթության և կրթության միջոցով մեր ժողովրդի ու պետականության առաջանցիկ զարգացման առհավատչյան է: Ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել առաջին անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնող մեր հազարավոր հայրենակիցներին: Դուք մեր պետականության, մեր ժողովրդի արժանապատիվ հարատևման մտավոր գրավականն եք, դուք եք այն սյունը, որի վրա ապագայում պետք է հենվի մեր պետության բանակը, տնտեսությունը, քաղաքականությունը, գիտությունն ու մշակույթը:
Տոնական այս օրը, ցանկանում ենք մեկ անգամ ևս վերահաստատել մեր անխախտ հանձնառությունը` մեր միության ամբողջ կարողականությունը ի սպաս դնելու կրթության ոլորտի հիմնախնդիրների վերհանման ու հաղթահարման, յուրաքանչյուր ուսանողի կողքին որպես նեցուկ կանգնած լինելու, կրթության որակի բարձրացմանն ուղղված գործում: Թող նոր ուսումնական տարին ձեր մեջ բազմապատկի կրթության հանդեպ տածած սերն ու ակնածանքը, թող այն լինի կրթական պահանջմունքների բավարարման, հանդուգն խիզախումների և աննախընթաց վերելքի տարի:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն