կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 23:26
Քաղաքական

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անցկացնում է «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անցկացնում  է «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան այգում  մեկնարկեց  «24 ժամ Արաբկիրի այգում» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում Դաշնակցության թեկնածուները կարողացան անմիջականորեն շփվել  քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկությունները: Վարչական շրջաններում այցելություններ ունենալուց հետո երիտասարդներին այցելել է  ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը,  ով նաև ՀՅԴ ավագանու թեկնածու է: Միջոցառումը շարունակվում է: