Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ վաղ է խոսել վիրուսի անկման մասին, որովհետև այսօր 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ։ Մեր գործողությունները ինտենսիվորեն պիտի շաևունակվեն թվերի զսպան ուղղությամբ։
Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ միայն հզորությունների ուժեղացումը հարցը չի լուծելու, հարցը լուծելու է միայն մեր բոլորի վարքագծով թվերի զսպումը։
Նախարարը նշեց, որ որ, եթե դիմակ կրելը խիստ պարտադիր չլիներ, չենք կարող ասել՝ վարակակիրների թիվը կլիներ 600, թե 800։
«Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել, քանի որ իրավիճակը պետք է կառավարենք և անկման տանենք։ Ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են, շատ դժվար է։ Օրինակ 15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք հունիսի 9-ին՝ նախնական գնահատականներով, սակայն մենք հասել ենք ամսի 12-ին, ինչը շատ լավ է, սակայն դա մեծ թիվ է։ Եվ մեկ կարևոր հանգամանք՝ մենք հզորությունը զարգացնելուն զուգընթաց պետք է ուշադրություն դարձնենք նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվին։ Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը բարձր է։ Հետևաբար, մեծ թվերը բերում են նաև մահացության։ Բոլոր գործողությունները պետք է լինեն թվերի զսպման ուղղությամբ, ոչ թե միայն հզորությունների բարձրացման»-նշեց նախարարը։
Դիտարկմանը, որ կան քննադատություններ, որ սեփական ամբիցիաների պատճառով նախարարը հրաժարվել է աշխատել հիվանդանոցների հետ, ովքեր պատրաստ են եղել աջակցել, Թորոսյանը պատասխանեց․
«Եթե դուք խոսում եք 10 մահճակալի մասին, 2200 մահաճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել, որովհետև ամբողջ առողջապահական համակարգն, ի սկզբանե, ներգրավված է եղել այս պրոցեսում։ Այո, պետք է լինեն ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, այլ զբաղվում է նաև բազմաթիվ այլ մեր բոլորի այլ հիվանդություններով։ Առաջին համալսարանական հիվանդանոցում 10 մահճակալ է, ու մրջյունը փիղ է դարձել, իսկ «Նաիրի» բկ-ն որոշում է կայացրել, որ ընդհանրապես չի զբաղվելու կորոնավիրուսի բուժմամբ, ինչը ճիշտ որոշում է և ուժի մեջ է»։
Արսեն Թորոսյանը խոսեց նաև դիմակ կրելու մասին, ասելով, որ խոսակցությունները, որ անընդհատ դիմակ կրելը կարող է թթվածնային քաղց առաջացնել, միֆ է։
Մանրամասները՝ տեսանյութում․