|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա որոշում է կայացվել այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը: