Միասին կարող ենք
կարևոր
1213 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-28 19:31
Քաղաքական

Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա

Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացրել է հունիսին կայանալիք ընտրություններում դիտորդների ցուցակում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ներառելու ոչ ցանկալի լինելու մասին։
«Ռուս դիտորդների ցուցակներն ուղարկվել էին սահմանված կարգով՝ հավատարմագրման միջոցառումներ անցկացնելու համար. ամեն ինչ այնպես էր, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերներն իսկապես ոչ պաշտոնական կերպով տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ներառելու ոչ ցանկալի լինելու մասին։ Խոսքը Պետական դումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է։

Մենք հարցում ենք արել պատճառների և այս հարցի վերաբերյալ որևէ արձագանքի մասին։ Պաշտոնական պատասխան, այդ թվում՝ տվյալ որոշման դրդապատճառների վերաբերյալ, Երևանից չենք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է նա։