|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Բնականաբար, դա շոշափում է Լիբանանի Հանրապետության շահերը: Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետության ղեկավարը իրավունք չունի այդ կերպ տնօրինելու ուրիշի տարածքները: Բացի այդ` դա հղի է սոցիալական լարվածության սրմամբ, էլ չենք խոսում այն մասին, որ նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին»,- ասել է Աունը: