կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 14:22
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճնշումներ են սկսվել ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցների հանդեպ․ նրանք դարձյալ կառավարության առջև են

Բողոքի նախորդ ակցիայից ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն վերադառնալուն պես տնօրենի պաշտոնակատարը պահանջել է ակցիային մասնակցած քաղաքացիների անունների ցուցակն ու նրանց բնակության հասցեները․ ըստ Yerkir.am-ի, այս մասին ասացին ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, որոնք դարձյալ կառավարության շենքի առջև են։

Նախկինում, երբ իրենց գրեթե ամբողջ անձնակազմը կառավարության դիմաց բողոքի ակցիաներ էր իրականացնում, ոչ մեկի մտքով չի անցնում պահանջել ցուցակ՝ ասացին նրանք։

«2 ժամ տևած մեր նախորդ ակցիայից հենց վերադարձել ենք, կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարը արդեն պահանջը ներկայացրել էր՝ ցույց տալ ցուցակը, որպեսզի պատժամիջոցներ մտածեն։ Բացի դրանից պահանջ է ներկայացվել՝ հավաքել բոլոր աշխատակիցների անձնական հասցեները, թե ի՞նչ հարցի համար, արդեն պարզ չէ»,-ասաց ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցը։

Նրանք նաև տեղեկացրին, որ ուրբաթ օրը, երբ իրենք՝ բուժանձնակազմի 80 տոկոսը, աշխատանքից ազատման դիմումներ են գրել, շատ արագ իրենց կենտորն է եկել Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը և հայտարարել, որ բժիշկների՝ գործից ազատվելու խմբակային դիմում գրելը քրեորեն հետապնդելի արարք է։ Բժիշկները պահանջել են՝ նշել, թե որ օրենքով է հետապնդելի, որին Քոչարյանը պատասխանել է, որ այդպես չէր ուզում ասել։

Աշխատակիցների դիմումները մակագրվել են, թե՝ ոչ, առայժմ տեղոկություն չունեն։

«Մեր աշխատակիցների 80 տոկսից ավելին ազատման դիմում է գրել՝ զուտ իր դիրքորոշումն արտահայտելու համար։ Մենք համաձայն չենք փոփոխությանը, ոչ էլ կարող ենք հանդուրժել այն ճնշումները, որոնք իրականացվում են մեր կենտրոնի նոր տնօերնի և առողջապահության նախարարության պաշտոնյաների կողմից։ Մենք չենք ներկայանում աշխատանքի, քանի որ մտածում ենք՝ կարող է նույնիսկ վտանգավոր լինել»,-ասացին նրանք։

Կենտրոնում մի քանի բժիշկ, որոնք չեն միացել բողոքի ակցիաներին, այս պահին աշխատում է և որոշակի բուժծառայություններ տրամադրում։

«Եթե մենք խոչընդոտ ենք առաջացնում նախարարության ծրագրերի իրականացման համար, խնդիր չկա՝ 90 խոչընդոտ դուրս է եկել։ Խնդիրը սարքավորումնե՞րն են՝ օգտագործեք, խնդիրը շե՞նքն է՝ օգտագործք»,-ասացին նրանք։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման՝ կառավարության որոշման դեմ բողոքող աշխատակիցների պահանջները։