Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դուրս եկավ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին այսօր ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել հիվանդանոցից։
Փոխտնօրենին աջակցություն հայտնելու համար ստիկանության առջեւ էին հավաքվել բուժհաստատության աշխատակիցները:
Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյան հրաժարվել էր հիմնարկության կնիքը, այլ փաստաթղթեր եւ տնօրենի աշխատասենյակի բանալին փոխանցել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին։
Այսօր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: