Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ և ցանկություն էլ չունեմ՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքերի մասին։
Դուք ևս անդրադարձել եք այդ դեպքերին, որոնք համակարգային կոռուպցիայի նշան են․ այս 2 տարում իրավապահները պարզե՞լ են՝ որքան, ովքեր են ստացել և ումից են ստացել՝ հարցրեց Թանդիլյանը՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարությունում էլ նախարարներ կան, որոնք նախորդ իշխանության ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել․ արդյո՞ք նրանք մաս են կազմել այդ համակարգային կոռուպցիային։
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ է արել, որ իրավապահներն, ակնհայտորեն, չեն հասցնում դրանցով զբաղվել․ «Ես էլ իմ դժգոհությունն եմ արտահայտել, որ իրավապահները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը»։
Վարչապետն արձանագրեց, որ երբ իրավապահ մարմիններն այնքան արդյունավետ կլինեն, որ կարողանան իր բոլոր հայտարարություններով զբաղվել, կնշանակի, որ լուրջ հաջողությունների ենք հասել։
«Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ ևս մեկ անգամ բարձրաձայնեցիք։ Հանձնարարելու կարիք չկա, իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն։ Նման պրոցեսները կարող են տեղի ունենալ երկու մարդու միջև և բացահայտելն այնքան էլ հեշտ չէ՝ նույնիսկ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցող երկրներում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այն պահին, երբ նման հայտարարություն է արել և դրանից էլ շատ առաջ այդ երևույթը արդեն իսկ դադարեցված է եղել։
Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ այսօրվա նախարարները վարչապետի ենթականերն են և հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա տարրական այդ հարցը տվե՞լ է, թե՞ ոչ։ Պատգամավորը նաև ասաց, որ ցավով է լսում, երբ վարչապետը հայտարարում է, որ իրավապահ համակարգում կան դավաճաններ, որովհետև վարչապետի մակարդակով նման հայատարորւթյունների պարագայում պետք է գոնե նախորդած իրավական գործընթաց լիներ։
«Իմ բոլոր հայտարություններին հետևում են գործողություներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն հրապարակային և բաց։ Դեպքեր կան, որ բանը կարող է չհասնել կալանավորումների։ Ունենք դեպքեր, երբ պաշտոնայաներին մեղադրանքներ են առաջադրված և քննության հետագա ընթացքը կշարունակվի»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Նա Մանե Թադիլյանին հիշեցրեց, որ ինքը ևս նախարար է եղել և Փաշինյանի ենթական, հետևաբար, հարցնում է հենց Թանդիլյանին՝ եղե՞լ է նրա հետ ծրարով գումար ստանալու դեպք, թե՞ ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում․