կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 09:27
Առանց Կատեգորիա

«Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ»

«Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սեւազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու եւ իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երեւանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։ «Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Տրվել է կառավարության որոշմամբ՝ կառավարությունը նման իրավասությամբ օժտված չէ՞։ «Անկեղծ ասած` կառավարությունն ում ցանկանա, կարող է գումար հատկացնել, բայց դա քաղաքական քայլ էր` իմ կարծիքով, որովհետեւ հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա։ Խնդիրն այլ տեղ է. եթե Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցել են որպես հանցագործությունից տուժածների, ուրեմն պետք է այն տարածվի հանցագործություններից տուժած բոլորի վրա»:

Բոլորի` ո՞ւմ։ «Ցանկացած հանցագործության, որի հետեւանքով մարդ է սպանվել, պետք է կառավարության կողմից տրվի փոխհատուցում, եւ նորմը պետք է կիրառվի բոլորի վրա` անխտիր, բացառվի  խտրականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։