|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունվարի 30-ին Արցախի ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի դին հարազատները այսօր Երևան էին բերում:
Նրանց հետ բանակցելու էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Բոլորիս թասիբի խնդիրն է, ամեն ինչ կկարգավորվի, ես դրա համար եմ, որ կարգավորվի»,- հարազատների հետ զրույցում ասաց նախարար Տոնոյանն ու հորդորեց դադարեցնել դեպի Երաևան դին տեղափոխելու գործողությունները:
Դավիթ Տոնոյանը նշեց՝ այն ինչ հայտնի է նախաքննության մարմիններին, իրեն էլ է հայտնի: Պաշտպանության նախարարն ու զոհվածի հարազատները առանց լրատվամրոցների առանձնազրույց ունեցան:
«Ցանկացած իմ ասած դառնալու է շահարկման թեմա: Ես որևէ ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն: Դրա համար մենք դադարեցնում ենք և ես դրա վերաբերյալ ծնողներին ասել եմ: Որևէ մեկը պնդելու կամ հակառակը ասելու, որ եղել է ինքնասպանություն չի կարող, իրավունք չունի, հանգամանքները պարզվելու են: 3 ձերբակալված կա, ընդ որում, ձերբակալվածներց մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ են խոսում՝ Մովսես Առաքելյանի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:
Դեպքի բոլոր հանգամանքները կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակում, ինչպես պարզվում են նախկին բոլոր դեպքերը, հավաստիացրեց Տոնոյանը:
«Ամեն ինչ պարզվում է: Ես մի բան եմ խնդրում՝ դադարեցրեք այս հեռարձակումը»,- հորդորեց Դավիթ Տոնոյանը: