կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-15 10:11
Առանց Կատեգորիա

Իշխանությունը սկսել է պետական կա­ռույցների «թավշեցման» երկրորդ խո­շոր փուլը. «Փաստ»

Իշխանությունը սկսել է պետական կա­ռույցների «թավշեցման» երկրորդ խո­շոր փուլը. «Փաստ»

«Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման», այսինքն՝ պետա­կան համակարգում սեփական թիմի անդամ­ներին ընդգրկելու գործընթացի երկրորդ խո­շոր փուլը: Հատկանշականն այն է, որ «առաջնային» նշանակումների ալիքից հե­տո իշխող թիմը մոտ մեկ տարի յուրատեսակ «թայմ աութ» էր վերցրել և, ըստ մեր տեղե­կությունների, ներկուսակցական «քասթինգ» էր անցկացնում՝ փորձելով լուծել երկու հարց, նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաև «երկ- րորդ-երրորդ էշելոնի» թիմակիցներին, և երկրորդ՝ զտել նաև սեփական շարքերը և պետական ծառայության մեջ ներառել նրանց, որոնք չեն քննարկում «շեֆության» որոշումները, առավել վստահելի են ու անվե­րապահ կատարող:

 

«Փաստ» թերթը տար­բեր գերատեսչություններից տեղեկություն­ներ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ըն­թացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տե­ղակալների մակարդակով: Այս միտումը գոր­ծում է նաև մարզային սեգմենտում: Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լևոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բա­ցահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականու­թյուն էին վարում նաև ՀՀԿ-ականները»,- գրում է թերթը:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: