Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին դարձյալ օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Տարվա ընթացքում Ֆրանսիայում Հայ դատի հանձնախումբը շարունակելու է հայկական հարցերի հետ կապված աշխատանքը: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի զգալի անելիք կա խորհրդարանական դաշտում:
«Ընտրություններից հետո խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է և ոչ բոլորն են բավական լավ տեղեկացված հայկական հարցերի վերաբերյալ: Հետևաբար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք պատգամավորների հետ»,-ասաց նա:
Այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների այցը Հայաստան, Արցախ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավ առիթ է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը:
«Նախատեսում ենք մասնակցել հոբելյանի շրջանակում Հայաստանում սպասվող միջոցառումներին` հրավիրելով Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների: Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առիթով միջոցառումներ կանցկացնենք Ֆրանսիայում` համախմբելով մեր գործընկերներին:100-ամյակին պետք է ակտիվ աշխատել, վերհանել հայ-ֆրանսիական բարեկամության պատմության էջերը: Ի դեպ, քչերին է հայտնի, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տարիներին Ֆրանսիայում կար մեր երկրի դեսպանությունը»,-ավելացրեց Հարութ Մարտիրոսյանը:
Տարվա ընթացքում Ֆրանսիայի հասարակությանը կներկայացվեն գրքեր, ֆիլմեր` կապված Արցախի իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ հարցերի մասին:
ARFD