կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 18:49
Հասարակություն

Այսօր լրագրող-ազատամարտիկ Նորայր Մարությանի ծննդյան օրն է

Այսօր լրագրող-ազատամարտիկ Նորայր Մարությանի ծննդյան օրն է
Այսօր լրագրող-ազատամարտիկ Նորայր Մարությանի ծննդյան օրն է։
Նորայր Մարության ծնվել է 1966 թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում, բուժաշխատողի ընտանիքում։ 1983թ. գերազանց գնահատականներով ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը: 1984-1986 ծառայել է խորհրդային բանակում: 1987 թ. ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1992 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրայում։
1992թ. օգոստոսից որպես լրագրող-ազատամարտիկ աշխատել է «Ազատամարտ» շաբաթաթերթում։ Լինելով շաբաթաթերթի արցախյան թղթակիցը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Նորայր Մարությանը 1993թ.հունվարի 17-ին Առաջաձորի պաշտպանության մարտերում Ջլոտ կոչվող տեղամասում ծանր վիրավորվում և երկու օր անց՝ հունվարի 19-ին, մահանում։
Նորայր Մարությանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» և ԱՀ «Մարտական ծառայության» մեդալներով: