կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 22:31
Հասարակություն

Արդյո՞ք պետք է կոծկեի այս խնդիրները, թե՞ այնուամենայնիվ ճիշտ էր բարձրաձայնելը. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

Արդյո՞ք պետք է կոծկեի այս խնդիրները, թե՞ այնուամենայնիվ ճիշտ էր բարձրաձայնելը. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ռեկտորի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

« Չէի անդրադառնա խնդրին, եթե կարևոր չլիներ և լրատվամիջոցների կողմից միակողմանի տեղեկատվության հիման վրա տարածվող լուրերին արձագանքելու խնդիր չլիներ

✅Արձանագրում 1․ Մի անհատ, երկար ժամանակ ինձ (և ոչ միայն) մեղադրում է ՀՊՏՀ կրթական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներով զբաղվելու, բացահայտած խնդիրները չկոծկելու համար։

✅Արձանագրում 2․ Նույն անհատն ինձ մեղադրում է, որ պատշաճ կերպով արձագանքել եմ նաև տարբեր ամբիոնների աշխատակիցների կողմից իրենց պարգևավճարների դիֆերենցման խնդրին։

✅Արձանագրում 3․ Ինձ մեղադրող անհատը մոռանում է իր իսկ կողմից վավերացված հրամանը, ըստ որի՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը համակարգում է Համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի, ֆինանսատնտեսագիտական քոլեջի․․․ աշխատանքները։ Վերլուծում դրանց գործունեության արդյունքները, ներկայացնում իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ տույժերի կիրառման առաջարկություններ։

✅Արձանագրում 4․ Նույն պնդումներն անում է մի նախաձեռնություն, որը պայքարում է հանուն կրթության որակի։

✅ Արձանագրում 5․ Նշյալ նախաձեռնությունն իր գրառումների տակ երբևէ չի ջնջում ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գրիգորյանի՝ իմ անձն ու բարի համբավը արատավորող այնպիսի գրառումներ, որոնք ներհատուկ են բացառապես քրեական ենթամշակույթին (օրինակ գործ տալ, գործ կարել, գործ սարքել․․․)։ Եվ թող չպնդեն, թե չեն տեսել։ Լավ էլ հավանում են այդ գրառումները ու, երբ անհրաժեշտ է, սիրահոժար պատասխանում են դրանց։
Թերևս կրթության որակի բարձրացման լավագույն միջոցը քրեական լեքսիկոնն է։

‼️Հիմա մի քանի փաստ, ըստ էության

✅Փաստ N 1. Թեպետ 2019-2020 ուս տարում Համալսարանի 4 ամբիոններ մշակել են նոր կրթական ծրագրեր, սակայն դրանցից 1-ը լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացվել՝ շրջանցելով գիտական խորհուրդը։

✅Փաստ N 2. Նշյալ ամբիոններից միայն 1-ի լաբորանտն է պարգևատրվել՝ առանց վարիչի կամ որևէ մեկի զեկուցագրի։

✅Փաստ N 3. Թեպետ 2019 թվականի ամռանը ՀՊՏՀ 21 ամբիոններ իրականացրել են դասաբաշխում, սակայն կրկին ընդամենը 1 ամբիոնի լաբորանտ է պարգևատրվել դասաբաշխման աշխատանքներին բարեխղճորեն մասնակցելու համար։

✅Փաստ N 4. Այդ մեկ լաբորանտը պարգևատրվել է ոչ թե ամբիոնի վարիչի կամ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի զեկուցագրի հիման վրա, այլ Համալսարանի միանգամայն այլ ստորաբաժանման ղեկավարի՝ ով տվյալ տվյալ ամբիոնի կողմից դասաբաշխումն իրականացնելիս գտնվել է արձակուրդի մեջ և ՀՀ սահմաններից դուրս։

✅Փաստ N 5. Տվյալ ժամանակահատվածում ուսումնական պլանն իր ստորագրությամբ հաստատած պրոռեկտորը նշում է, որ ինքը ուսումնական պլանում մատնանշել է բազմաթիվ թերություններ, սակայն իրեն առաջարկել են ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով կատարել նշված ուղղումները (միևնույն է վերջին էջը նույնն է մնալու պատճառաբանությամբ)։ Սակայն խոստացված ուղղումներն այդպես էլ չեն կատարվել։ Իրավական ձևակերպումները թողնում եմ ընթերցողին, քանզի ես իրավաբան չեմ։

✅Փաստ N 6. Որոշումների կոլեգիալության սկզբունքի անտեսմամբ հաստատված ուսումնական պլանն էապես վերաձևելու էր ՀՊՏՀ բոլոր ամբիոնների աշխատանքային ծանրաբեռնվածության ծավալները, սակայն ոչ ոք ի զորու չէր այն փոխել։

Yerkir.am-ին Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր այս գրառումը ացահայտվել է իմ դեմ հարուցված քրեական գործի նախապատմությունը․ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար" գրառման պատասխանն է։