Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լեռնային կիրճեր, հինավուրց վանքեր և գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանալի մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել Արցախի Հանրապետության մասին նոր ֆիլմում»,- գրում է TravelBlog.lv-ն:
Լատվիայից հայտնի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և Լիտվայից Ստանիսլավ Գորբունովը 2017-ի սեպտեմբերին այցելել էին Արցախ և նկարահանել ֆիլմ «դեռևս ոչ այդքան հայտնի» վայրի մասին:
«Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» նախագծի թիմի անդամները մեկ շաբաթ են անցկացրել Արցախում, եղել ամենահեռավոր անկյուններում, շփվել ամենատարբեր մարդկանց հետ:
«Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո». այս խոսքերով է սկսվում ֆիլմը:
Ֆիլմի նպատակն է բացահայտել այդ հրաշալի վայրն աշխարհի համար և նրա հսկայական զբոսաշրջային պոտենցիալը:
«Չնայած բոլոր քաղաքական բարդություններին` այստեղ հազարամյակներ շարունակ հյուրընկալ ու պարզ մարդիկ են ապրում և ուրախությամբ են ընդունում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այցելել այդ վայրերը: Ֆիլմում նշվում է, որ վերջին տարիներին շատ բան է արվել երկիրն ամբողջ աշխարհի համար գրավիչ դարձնելու նպատակով: Լավ ճանապարհներ են կառուցվել, տարբեր ճաշակի ու գնի հյուրանոցներ են բացվել, էքստրեմալ և ճանաչողական երթուղիներ են անցկացվել լեռներում»,- գրել է Ալիմովն իր բլոգում:
Հեղինակների խոսքով՝ ֆիլմը հեշտ է նկարահանվել, քանի որ Արցախում հետաքրքիր ու գեղեցիկ վայրերի պակաս չկա: Ֆիլմում նաև առաձնահատուկ ուշադրություն է դարձվել արցախցիների սովորույթներին ու ավանդույթներին, ինչպես նաև համեղ խոհանոցին: