Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Մարտի 1֊ին Աբխազիայում անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։
Ինչպես հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը` Հանրապետությունում ընտրողների ընդհանուր տոկոսը ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 43%, կամ 62842 մարդ։
Մոսկվայում քվեարկել է 1450 մարդ, Չերքեսկում՝ 1420։
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվում է կայացած, քանի որ օրվա առաջին կեսին քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է բնակչության 43 տոկոսը:
Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։
Հիշեցնենք, որ Աբխազիայում փետրվարի 15-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Բադրա Գյունբան հավաքել էր 46,38 տոկոս, ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 36,92 տոկոս։