կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 11:59
Աշխարհ

Ավստրալիայում հրդեհների պատճառով բնության վերականգնման համար 50 միլիոն դոլար է հատկացվել

Ավստրալիայում հրդեհների պատճառով բնության վերականգնման համար 50 միլիոն դոլար է հատկացվել

Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Սյուզաննա Լին, ըստ Yerkir.am-ի, իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել երկրում հրդեհների հետևանքով ոչնչացած բնության վերականգման, ինչպես նաև տուժած կենդանիների առողջական վիճակի բարելավման, գիտնականների և հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավստրալիայի իշխանությունները 50 միլիոն դոլար կհատկացնեն աննախադեպ անտառային հրդեհներից հետո վայրի բնությունը վերականգնելու համար» ու հավելել, որ գումարի կեսը կծախսվի տուժած կենդանիների վերականգնման համար:

Image result for australia fires

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աստրալիայի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել լայնածավալ անտառային հրդեհների պատճառով: Մեկ շաբաթով նման ռեժիմ է հայտարարվել Սիդնեյ քաղաքում և Նոր Հարավային Ուելս նահանգում:

Մի քանի շաբաթ շարունակ Նոր Հարավային Ուելսում մոտ 100 անտառային հրդեհ էր բռնկվել, որոնցից միայն կեսն է հսկողության տակ առնվել: Տարածաշրջանում ռեկորդային տապ է հաստատվել: Dolce Welle-ի տվյալներով՝ նահանգի որոշ հատվածներում 45 աստիճան տաքություն է կանխատեսվում, իսկ Սիդնեյում՝ + 46: Մասնագետները վախենում են, որ 100 կմ/ժ արագությամբ քամին կնպաստի հրդեհների հետագա տարածմանը: 

Image result for australia fires kangaroo

Նշենք, որ անտառային հրդեհներն Ավստրալիայում մոլեգնում են սեպտեմբերից: 2019-ին անտառային հրդեհները չափազանց վաղ են սկսվել այս տարածաշրջանի համար:

Գիտնականները կարծում են, որ պատճառը կլիմայական փոփոխություններն են:

Image result for australia fires kangaroo hug

Image result for australia fires koala