կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 21:58
Հասարակություն

Վանաձորի վարորդների ակումբի ֆլեշմոբ-նվերը վանաձորցիներին

Վանաձորի վարորդների ակումբի ֆլեշմոբ-նվերը վանաձորցիներին

Այսօր «Վանաձորի վարորդների ակումբը» նշում է կազմավորման 2 տարին՝ հայտնում է Yerkir.am-ը: Խմբի վարորդները որոշել են ծննդյան օրը նշել յուրահատուկ ձեւով: Նրանք ֆլեշմոբ են իրականացրել՝ մեքենաներով պատկերելով ձնեմարդ։

Վարորդները բավական ակտիվ են նախաձեռնությունների հարցում․ Վանաձորի օրն, օրինակ շնորհավորեցին մեքենաներով գրելով «Վանաձոր» գրությունը, իսկ նախորդ տարի 60 մեքենայով տոնածառ նկարեցին։

Այս տարիների ընթացքում խմբի անդամների կողմից տարբեր ֆլեշմոբեր են իրականացվել, երթեւեկության խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր են բարձրաձայնվել ու քննարկվել ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ պատկան մարմինների մոտ:

Վանաձորի վարորդների ակումբի անդամներն, ի դեմս խմբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանի, մշտապես հետեւողական են երթեւեկությանն առնչվող խնդիրների լուծմանը: