կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 18:30
Հասարակություն

Համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ. Հայրենիքի փրկության շարժում

Համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,
Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:
Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ