Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ազատության» եթերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսել է Սևանա լճի առջև ծառացած խնդիրների մասին:
Նրա գնահատմամբ` Բնապահպանությունն ամենակոռումպացված նախարարություներց մեկն է եղել ամբողջ ընթացքում, բայց Սևանա լճի հետ կապված փաստերը չենուսումնասիրվել, գնահատական չի տրվել : Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ Բնապահպանության նախկին երկու նախարարներ հետախուզման մեջ են գտնվում: «Ավելին, նույն մարդիկ մնացել են համակարգում, շարունակում են նույն գործելոճով աշխատել, և այսօր միայն զուտ սիգի փաստն ենք արձանագրում»,- ասաց նա:
Անդրադառնալով Սևանա լճում ստեղծված իրավիճակին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ պրոցեսը կոչվում է ճահճացում, որի մասին դեռևս 2009 թ-ին ԳԱԱ Հիդրոկենսաբանության և ձկնաբանության ինստիտուտից նախազգուշացրել էին:
«Միայն մեկ ճանապարհ կա հասկանալու, թե Սևանա լճի հետ ի՞նչ է կատարվում, փոքր դրվագային քրեական գործեր չեն կարող տալ համապարփակ ամբողջական պատկեր: Կարող էր ամբողջական պատկեր տրվեր միայն բնապահպանական տեսչության կողմից իրակացվող համալիր տեսչական ստուգման արդյունքում: Երբ ես ղեկավարն էի, պլանավորել էինք այս տարի մինչև հունիս ամիս սկսեինք, ամբողջական գնահատական տրվեր՝ ափամերձ տարածքներից սկսած, մինչև ջրի մակարդակի, ձկանպաշարների, խեցգետնի պաշարների, Սոթքի հանքի ազդեցության, կոյուղաջրերի և այլն»,- ասաց նա:
Իսկ թե, ըստ նրա, ինչու մակարդակը չի բարձրացվել և 8 տարի մնացել է նույնը, ասաց, որ ըստ պաշտոնական մոտեցման՝ Արարատյան դաշտի ջրօգտագործողները կեղծ տվյալներ են ներկայացրել, որ պետք է շատ ջուր բաց թողել: Նրա կարծիքով` չեն թույլատրել լճի մակարդակը բարձացվի, քանի որ հարակից տարածքների օբյեկտները, որոնք պատկանում են ազդեցիկ մարդկանց, մնալու էին ջրի տակ, որոնք ոչ միայն օբյետներ են, այլև առաձնատներ. «Շորժայի ափով գնացեք և կտեսնեք, թե ինչ առանձնատներ են կառուցել և ում են դրանք պատկանում»,-ասաց նա: