կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 11:31
Քաղաքական

Սևանի ջրի մակարդակը 1 սանտիմետրով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից․ Էրիկ Գրիգորյան

Սևանի ջրի մակարդակը 1 սանտիմետրով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից․ Էրիկ Գրիգորյան

Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նույն իրավիճակը շարունակվում է այս տարի. խորհրդարանում  ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ըստ նրա` այսօր Սևանի ջրի մակարդակը, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ, 1 սմ-ով ավելի ցածր է: Թեև նախորդ օրերին այն հավասար էր նախորդ տարվա ցուցանիշներին, բայց այժմ նվազել է։

Անդրադառնալով ամառային սեզոնին հնարավոր ջրառի հարցին` նախարարը նշեց, որ, հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլ խնդիրներ, իր կարծիքով, այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Գրիգորյանի խոսքով՝ իրենք անգամ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որն օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։