| 
                            Փոխարժեքներ
                                                        29 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 | 
| EUR | ⚊ | € 446.44 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7824 | 
| GBP | ⚊ | £ 509.98 | 
| GEL | ⚊ | ₾ 140.95 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2019-12-20 17:02
            5 տարի առաջ - 2019-12-20 17:02  
         
                
            Հաջորդ տարվանից Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անին տեսնելն ավելի դյուրին կդառնա: Ռուսական սահմանապահների կողմից պահպանվող սահմանային Նորշեն (Խարկով) գյուղ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն էր պետք:
«ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից, որի արդյունքում հայ մարդը և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք», - ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հայրենի գյուղը պատմական Անի քաղաքից բաժանված է ձորով, և այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի «հազար ու մի եկեղեցիների» քաղաք:
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար» Շիրակի մարզի Նորշեն գյուղի միակ բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնեց շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև։
Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավել, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում, ամենապաշտպանվածն է համարում և չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ: Պարգևը ստանալուց տիկին Վահանդուխտը հուզվեց ու նշեց՝ այսպիսի ուշադրության առաջին անգամ է արժանանանում:


