Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի նախագահ Բաշար Ասադի հարցազրույցը, որը իտալական Rai հեռուստառադիոկորպորացիան հրաժարվել է եթեր հեռարձակել:
Ասադը հարցազրույցում հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի, Արևմուտքի և Թուրքիայի միջամտությունը բացասական ազդեցություն է ունեցել Սիրիայի համար, ի տարբերություն Ռուսաստանի, որը հակամարտության մեջ վերականգնել է ուժերի հավասարակշռությունը»: Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ասադն ընդգծել է, որ Թուրքիայի հետ գործարքները կարճաժամկետ բնույթ ունեն, իսկ երկարատև հեռանկարով Թուրքիան պետք է լքի Սիրիան:
Պետության ղեկավարը խոստովանել է, որ ավելի շատ նողկանք, քան հպարտություն կզգա, եթե հարկ լինի շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ասադն ընդունել է, որ Սիրիայի իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել: Ըստ նրա՝ ծայրահեղականությունը տարածաշրջանում ի հայտ է եկել 1960-ականներին, իսկ 1980-ականներին ՝ արագացել, ըն որում՝ Սիրիայի իշխանությունները «շատ հանդուրժող» են եղել ծայրահեղականների նկատմամբ: «Ես խոսում եմ տարբեր կառավարությունների մասին, այդ թվում՝ իմ՝ մինչև պատերազմը»,- նշել է նա:
Ասադը պարզաբանել է, թե ինչու են Եվրոպայում փախստականներ հայտնվել՝ ահաբեկչության պատճառով, որին օժանդակում են Եվրոպան և, իհարկե, ԱՄՆ-ն ու Թուրքիան, սակայն հենց Եվրոպան էր Սիրիայում քաոս ստեղծելու հիմնական խաղացողը: Սիրիայի նախագահը պատմել է նաև Հռոմի պապի հետ իր նամակագրության մասին: Հռոմի պապը հուլիսին նամակ էր գրել Ասադին՝ անհանգստություն հայտնելով Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի հետ կապված, մասնավորապես՝ խոսքն Իդլիբի մասին էր: Ըստ Ասադի՝ նամակի բովանդակությունից ինքը հասկացել է, որ Վատիկանը չունի կատարվածի ամբողջական պատկերը, հավանորեն ներկայացվում է, թե «վատ կառավարությունը» սպանում է «լավ մարդկանց»: Պատասխան նամակում Ասադը Ֆրանցիսկոս պապին ներկայացրել է իրական պատկերը՝ նշելով, որ Սիրիայի իշխանություններն առաջին հերթին հոգ են տանում խաղաղ բնակիչների մասին, «քանի որ չի կարելի ազատագրել որևէ շրջան, երբ մարդիկ քեզ դեմ են»: «Խաղաղ բնակչության աջակցությունն անհրաժեշտ է հաջող ռազմական գործողություն իրականացնելու համար»,- հայտարարել է Ասադը:
Նա հույս է հայտնել, որ Վատիկանը կարող է համոզել մյուս երկրներին՝ չմիջամտել Սիրիայի գործերին:
Հիշեցնենք, որ Rainews24 հեռուստաալիքը մի քանի անգամ հետաձգել է Ասադի հետ հարցազրույցի հեռարձակումը: Դամասկոսը իտալական ընկերությանը մեղադրել է Սիրիայում իրավիճակի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ և սպառնացել ինքնուրույն հրապարակել հարցազրույցը: