Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել։
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները»։
Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետեւանքներից՝ դժվար է ասել։
Աշխարհը փոխվել է։
Հիմա ոչ 90-ականներն են,եւ ոչ էլ ՝2000-ականների սկիզբը։
Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։
Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ եւ Ռուսաստանի, եւ ՆԱՏՕ-ի հետ։
Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։
Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արեւմտամետ «խաղեր են տալիս»։
Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում եւ խորացում:
Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն, իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։
Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլեւ՝ նողկանք։
Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք,այլ՝ անկելանոց։
Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։
Գարեգին Նժդեհ
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ