Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանում ես ինձ կզգամ փոքրիկներու երգիչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ֆրանսահայ երգիչ Մարտեն Յորգանցը:
Նա Հայաստանում է` մարզերում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված մենահամերգներով հանդես գալու նպատակով: Այսօր համերգ է նախատեսված Աղվերանում, այնուհետեւ` Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:
Երգիչը պնդում է, որ պետք է ստեղծենք այնպիսի երկիր, որ բոլորը նախանձեն, մանավանդ` մեզ չսիրող ազգերը:
Երգացանկում, ճիշտ է, կան նոր երգեր, սակայն, ինչպես Յորգանցն է խոստովանում, ամենասիրելիները հին երգերն են: Թե ինչպիսին են լինելու համերգները, երգիչը չգիտի, քանի որ, նրա խոսքով, նախօրոք դժվար է ասել, թե ինչպես կսկսվեն ու կավարտվեն դրանք, որովհետև փոքրիկների կամքով են ընթանում իր համերգները:
Երգչախումբ, որպես այդպիսին չի լինելու. բեմում են լինելու միայն Մարթին Յորգանցը եւ երկու երաժիշտ, իսկ երկրորդ ձայնի համար երգիչներ կընտրվեն հանդիսատեսներից: «Ես վստահ եմ, որ հանդիսատեսի մեջ կլինեն աղջիկներ, որ կիմանան իմ երգերը ու կունենան երգելու շնորհ»,- ասաց Յորգանցը` հավելելով, որ Աստված ամենից շատ տաղանդ պարգեւել է հենց հայերին:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե անկախության այս 20 տարիների ընթացքում ո՞րն էր իր գլխավոր ձեռքբերումը եւ ՀՀ ձեռքբերումը, Յորգանցը նշեց, որ իր կյանքում միլիոնավոր փոփոխություններ են եղել վերջին 20 տարիների ընթացքում, որոնք բոլորն էլ կարեւոր են իր համար:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ձեռքբերման փոխարեն կուզեի մի բան ասել, որն ինձ շատ է ցավ պատճառում. ուզում եմ, որ արտագաղթ չլինի, քանի որ արտագաղթը մեծ վտանգ է ներկայացնում մեր ազգի համար»,- ասաց Յորգանցը: